Անցած տարվա համեմատ iPad-ի հանդեպ հետաքրքրությունը էլ ավելի աճել է: Պլանշետը ցանկանում է ստանալ երեխաների գրեթե կեսը՝ 44%-ը, իսկ անցած տարի այս ցուցանիշը 31% էր:
Ցանկալի նվերների երկրորդ և երրորդ տեղերում են iPod touch նվագարկիչն ու iPhone սմարթֆոնը (համապատասխանաբար 30% և 27%): Ցուցակում է հայտնվել նաև Nintendo 3DS խաղային սարքը, որը թողարկվել է այս տարի ու ցանկալի է հարցվածների 25%-ի համար:
13 տարեկանից բարձր երեխաներին նույնպես ավելի շատ է սկսել հետաքրքրել iPad-ը: Եթե 2010-ին այս սարքը ցանկանում էր այս տարիքային խմբի 18%-ն, ապա այս տարի՝ 24%-ը:
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`