Blogger Widgets

Գիտնականները բացահայտել են այն գենը, որը կառավարում է մարդկանց քունը

 
Գիտնականները բացահայտել են այն գենը, 
որը կառավարում է մարդկանց քունը
Գիտնականները բացահայտել են այն գենը, որը որոշում է, թե մենք որքան ժամանակ ենք քնում: Սա կարող է բացատրել այն առեղծվածը, թե ինչպես շատ մարդիկ ունեն իրենց ներքին զարթուցիչը:
Գիտնականները կարողացել են գտնել ABCC9 գենը, որը կարճացնում է մեր քնի տևողությունը: Ըստ նախորդ հետազոտությունների` այս նույն գենը կապված է նաև սրտի հիվանդությունների և շաքարային դիաբետի հետ:
Նոր հայտնագործությունը կարող է բացատրել, թե ինչու կան մարդիկ, ովքեր, ինչպես՝ Մարգարետ Թետչերը, կարողանում են դիմանալ` քնելով միայն 4 ժամ:
Հետազոտությանը մասնակցել են Եվրոպական միության երկրների 4000 քաղաքացիներ, ովքեր իրենց քնելու ռեժիմի վերաբերյալ հարցաթերթիկ են լրացրել: Այնուհետև գիտնականները ուսումնասիրել են նրանց պատասխանները, ինչպես նաև՝ նրանց գեները:
Բացահայտվել է, որ տարբեր մարդիկ միևնույն ABCC9 գենի տարբերակներ են կրում իրենց մեջ։ Ահա, թե ինչու են ոմանք ավելի քիչ քնում, մյուսներն՝ ավելի շատ։



Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More