Blogger Widgets

Տարոն Մարգարյանը ընտրվել է Երևանի քաղաքապետ

Սերգեյ Մարգարյան 2:27 AM Նորություններ  

Հայաստանի հանրապետական կուսակցությունը որոշում է կայացրել Երեւանի քաղաքապետի պաշտոնում առաջադրել փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածությունը:
Ըստ “Անկախի” աղբյուրների ,այսօր   կայացել են ՀՀԿ գործադիր մարմնի եւ խորհրդի նիստեր, եւ Հայաստանի նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը քաղաքապետի պաշտոնում առաջադրել է Տարոն Մարգարյանի թեկնածությունը:
Հանրապետականները միաձայն   հաստատել են Տարոն Մարգարյանի թեկնածությունը:

Կենսագրություն

Ծնվել է 1978 թվականի ապրիլի 17-ին Երևանում, մտավորականի ընտանիքում:
  • 1995 — էքստեռն կարգով ավարտել է Ավանի թիվ 177 դպրոցը և նույն թվականին ընդունվել Հայկական գյուղատնտեսական ակադեմիա:
  • 2001 — ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի մագիստրատուրան և ստացել ճարտարագիտության մագիստրոսի աստիճան` գյուղատնտեսության մեքենայացում մասնագիտությամբ:
  • 2001-2003 — աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Նոր Նորքի տարածքային ստորաբաժանումում որպես առաջատար մասնագետ, այնուհետև` բաժնի պետ:
  • 2003 — նշանակվել է ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ:
  • 2005 — ընտրվել է Երևան քաղաքի Ավան համայնքի ղեկավար:
  • 2008 — վերընտրվել է Երևան քաղաքի Ավան համայնքի ղեկավարի պաշտոնում:
  • 2009 մայիսի 31-ին — ընտրվել է Երևանի ավագանու անդամ:
  • 2009 հուլիսի 7-ին — միաձայն ընտրվել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ:
  • 2005-ից — «Խութ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է:
  • 1996-ից — Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է, իսկ 2006 թվականից` ՀՀԿ խորհրդի անդամ:
  • 1998-ից — ղեկավարում է Հայաստանի հանրապետական կուսակցության Ավանի տարածքային կազմակերպության խորհուրդը:
  • 2010 — ընտրվել է ԵԿՄ վարչության անդամ:
Ամուսնացած է, ունի մեկ դուստր և երեք որդի:



Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More