Սերգեյ Մարգարյան 11:11 AM
Հետաքրքիր նյութեր
SPARE-ԷՌՕԴԾ միջազգային կրթական նախագիծը այս օըր՝ նոյեմբերի 11-ը հայտարարել է «էներգախնայողության միջազգային օր»՝ կարևորելով էներգախնայողության մշակույթի տարածումը հասարակության ներսում: Այս օրը հինգ տարի է նշում են աշխարհի 20 երկրների դպրոցականներն ու երիտասարդները: «Տապան» էկո-ակումբի նախագահ Հրանտ Սարգսյանի խոսքով՝ էներգախնայողության միջազգային օրվան նվիրված փառատոնի շրջանակում, որը կոչվել է «11.11.11», անցկացվելու են մի շարք միջոցառումներ, այդ թվում ՝ ֆլեշ-մոբ, ժողովներ, ակցիաներ, ցուցահանդես-մրցույթներ ՀՀ տարբեր մարզերի SPARE-դպրոցներում, իսկ նոյեմբերի 12-ին կանցկացվի նաև բարեգործական համերգ: «Իշխող օղակներում պետք է տիրապետող դառնա այն գաղափարը, որ Հայաստանը էներգիա սպառողից պետք է վերածվի էներգիա խնայող պետության»,- նշում է ՀԿ-ի ղեկավարը:
«Էներգիայի ու ռեսուրների օգտագործման դպրոցական ծրագիր»-ը (ԷՌՕԴԾ-SPARE) միջազգային նախագիծ է, որը հիմնվել և ֆինանսավորվում է «Բնության պահպանության նորվեգական ընկերություն» կազմակերպության կողմից: Նախագծի ընթացքում դպրոցականները սովորում են ինչպես պահպանել ջերմությունը բնակարանում ու դպրոցում, ծանոթանում են էներգիայի աղբյուրների հետ: Ծրագիրը իրագործվում է Նորվեգիայում, Շոտլանդիայում, Ֆինլանդիայում, Լեհաստանում և այլուր: Հայաստանի հետ համագործակցությունը սկսվել է 2000-ից «Տապան» էկո ՀԿ-ի շնորհիվ:
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`