Blogger Widgets

Շնորհավո՛ր տոնդ, սիրելի՛ ուսուցիչ

Այսօր աշխարհի ավելի քան 100 երկրում, այդ թվում` նաեւ Հայաստանում, նշում են Ուսուցչի տոնը:
1994թ.-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հոկտեմբերի 5-ը հռչակվել է ուսուցչի եւ ամբողջ կրթական ոլորտում աշխատողների մասնագիտական օր: Իսկ 2 տարի անց` նույն օրը, ՅՈւՆԵՍԿՕ-ի եւ Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից ընդունվում է ուսուցիչների աշխատանքը կարգավորող առաջին միջազգային փաստաթուղթը:
 

<<ՈՒՍՈՒՑԻՉ>> – բառ, որը մեզ տանում է դեպի կրթություն ու գիտություն, հոգատարություն, քնքշանք ու սեր է նշանակում մեզ համար…Բառ, որի շնորհիվ մենք դառնում ենք հասարակությանը պիտանի մարդ…

Շնորհավոր Ձեր տոնը, սիրելի ուսուցիչներ: Միշտ ժպտացեք, եղեք առողջ, բարի ու համբերատար, գեղեցիկ ու հմայիչ… Թող երկար լինի Ձեր կյանքը, քանզի Ձեր շնորհիվ է, որ գոյատևում է ազգը: Քանի կան ուսուցիչները` կա նաև ազգը, երկիրն ու հասարակությունը…Հատկապես ջերմորեն եմ շնորհավորում Երևանի թիվ 139 ավագ դպրոցի ուսուցիչներին,ցանկանալով՝եռանդ, ուժ և համբերություն:

Թանկագին ուսուցիչներ`
Ցանկանում եմ լավն ու բարին
Կյանքի Ձեր մեծ ճանապարհին
Ազատ մնաք վշտի ամպից,
Վարդեր բուրեն միշտ Ձեր ճամփին:
Ցանկանում եմ անամպ երկինք
Ու իղձերի կատարում,
Որ Ձեր դեմքին արևաշող
Չիջնի հոգսի ոչ մի ցող
Ու գարուններ եմ ցանկանում,
Որ գարուններ միշտ ապրեք,
Գարուններով շրջապատվեք,
Որ գարնան պես միշտ ծաղկեք:



Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More