Blogger Widgets

Անժելա Սարգսյան,Ես այդ մարդը չեմ

Ես այդ մարդը չեմ. Անժելա Սարգսյան

«Առաջին լրատվականի» բացառիկ հարցազրույցը «Արմենիա» հեռուստաընկերության «Ո՞ւր է իմ տղամարդը» հեռուստասերիալի Լիլիթի դերակատար Անժելա Սարգսյանի հետ:

- Անժելա Ձեր անձնական բնույթի մերկ լուսանկարների տարածումից հետո «Արմենիա» հեռուստաընկերության՝ «Ո՞ւր է իմ տղամարդը» հեռուստասերիալում Ձեր «գործընկերուհիները» հրաժարվել են Ձեզ հետ նկարահանվել՝ պայմանով, որ կա՛մ իրենք կշարունակեն աշխատել սերիալում, կա՛մ «Լիլիթի» դերակատար Անժելա Սարգսյանը: Խոսակցություններ կան, որ «Արմենիա» հեռուստաընկերությունը էլ չի ցանկանում ձեզ հետ համագործակցել:

- Գործի բնույթից ելնելով՝ ես շատ բան չեմ կարող խոսել, կգա ժամանակը՝ ամեն ինչ կբացահայտվի: Ներկա պահին փոքր տեղեկությունը, որ կարող եմ տալ, այն է, որ «Արմենիա» հեռուստաընկերության տնօրինությունը ինձ աշխատանքից չի հեռացրել: Տնօրինությունը անձամբ ինձ կանչել է և ասել, որ ես աշխատանքից հեռացված չեմ: Իսկ ով չի ցանկանում ինձ հետ խաղալ՝ առաջարկել են դիմումներ գրել և դնել սեղանին: «Արմենիա» հեռուստաընկերության տնօրինությունը գիտի, թե իրականում ինչ է կատարվում, և քանի որ հասուն գիտակից մարդիկ են, հասկանում են, որ այստեղ ոչ մի բանում իմ մեղավորությունը չկա:

- Բայց Ձեր գործընկեր-դերասանուհիները հստակ նշում են, որ հրաժարվում են Ձեզ հետ նկարահանվել: Հակառակ դեպքում ինչպե՞ս կմեկնաբանեիք այն լուրերի տարածումը, թե հեռուստաընկերությունը հրաժարվում է Ձեզ հետ համագործակցել:

- Այդ լուրերը տարածվել են նեղ ստեղծագործական խմբի կողմից, բայց ոչ տնօրինության: Դրանք հիմնականում այն մարդիկ են, ովքեր հստակ ասում են, որ չեն ցանկանում ինձ հետ խաղալ: Այդ լուրերը սկսել են տարածվել այն բանից հետո, երբ սերիալի գործընկերուհիներս զանգել են ադմինիստրացիա և ասել, որ նրանք զանգեն ինձ զգուշացնեն, որ ես էլ չեմ նկարահանվելու: Բայց օրեր անց մենք իմանում ենք, որ տնօրինությունը ընդհանրապես կապ չունի այդ զանգի հետ: Անձամբ պարոն Վահագն Սարգսյանի կարգադրությամբ ես խոսել եմ պարոն Ավագյանի հետ, և նա ասել է, որ ես հեռացված չեմ: Այնինչ տվյալ պահին ամբողջ շեշտը դրված է նրա վրա, որ իմ մերկ լուսանկարների պատճառով հեռացրել են աշխատանքից: Այս պահին ամբողջ բումը դա է: Բայց ինձ երբեք էլ չեն հեռացրել: Այդ ամենը կազմակերպել է «Ո՞ւր է իմ տղամարդը» սերիալի նեղ անձնակազմը, բայց ոչ տնօրինությունը, քանի որ տնօրինությունը ամբողջ ճշմարտությունը գիտի: Հետևաբար ես շնորհակալ եմ «Արմենիա» հեռուստաընկերության տնօրինությանը, որ այս դժվար պահին, իմանալով ամբողջ ճշմարտությունը, իմ կողքին է եղել և ամեն հարցով ինձ աջակցել է:

- Լավ, կասե՞ք, թե լուսանկարները տարածող սկզբնաղբյուրն ով է:

- Ես գիտեմ ով է, բայց իրենով զբաղվում են: Ես խոստանում եմ, որ առաջինը դուք կիմանաք: Այս պահին ես չէի ցանկանա այդ մասին խոսել, քանի որ վաղ է:

- Ձեր մասնակցությամբ «Ո՞ւր է իմ տղամարդը» սերիալի նկարահանումները ե՞րբ կսկսեն:

- Նախնական պայմանավորվածությամբ՝ երկուշաբթի օրը սցենարը պետք է ուղարկեն ինձ:

- Իսկ սերիալում Ձեր գործընկերուհիների հետ ունեցած խնդիրը ինչո՞ւմն է կայանում:

- Միգուցե՝ հաջողություններս: Սակայն դա նրանց բարոյական իրավունք չի տալիս, որ իրենք ամբողջ քաղաքով տարածեն, թե ես սրա կամ նրա սիրուհին եմ: Սա մարդու, կնոջ իրավունքի ոտնահարում է: Ոչ ոք ճշմարտությունը չգիտի և այնպիսի լուրեր են տարածել, որոնք ճշամարտությանը չեն համապատասխանում: Իսկ լուսանկարները տարածող սկզբնաղբյուրը, միայն կարող եմ ասել, որ «աբիժնիկ» է:

- Այդ խնդիրը վաղո՞ւց է Ձեր մեջ եղել, թե՞ մեկ օրում է առաջացել:

- Իմ չափից դուրս միամտությունը և պարզությունը բերեց սրան, եթե ես այդ աստիճանի միամիտ ու պարզ չլինեի, այս վիճակում այսօր չէի հայտնվի: Ես պարզապես շոկ եմ տանում նրանից, որ ովքեր ինձ չակերտավոր ընկերներ էին, այսօր բոլորը իմ դեմ են: Ավելին՝ մարդ են ման գալիս, որ վրայով գնան ու գան: Մենք դժվար էտապ անցանք՝ մեր ընտանիքի անդամներով, հարազատներով, որովհետև, օրինակ, եթե դու այդ մարդն ես այդքան ծանր չէիր տանի, բայց եթե դու այդ մարդը չես, ու այդ ամենը քո գլխին սարքվում է, դա շատ ծանր հարված է: Եթե ինչ-որ մեկը խաղողին չի հասել ու ասում է թթու է՝ դա արդեն ինձ համար շատ մեծ հարված է: Բայց ես գոհ եմ, որ իմ կողքին շատ մարդիկ են կանգնած՝ սկսած իմ ընտանիքի անդամներից, և հավատացեք, բացի այդ մի քանիսից, ոչ ոք ինձ վրա քար չի գցել: Ես նաև սոցիալական ցանցերին եմ հետևում: Իսկ ովքեր ինձ ճանաչում են՝ առավել ևս իմ կողքին կանգնած են՝ շատ դերասաններ, դերասանուհիներ, ծանոթ և անծանոթներ գիտեն, որ ես զոհ եմ: Ամեն դեպքում ես հիշաչար չեմ և կարծում եմ, որ մյուսները ինչ-ինչ հանգամանքներից ելնելով մեկի ազդեցության տակ են հայտնվել: Մեկ օրինակ բերեմ. ճամբարում 3 երեխա է լինում, որոնք գիշերները միզում են տակը: Որպեսզի նրանք ընկերների մոտ խայտառակ չլինեն, նրանց ղեկավարը գաղտնի նրանց պամպերսներ է հագցնում և առավոտյան շուտ հանում, որ մյուսները չնկատեն և չծաղրեն: Մի օր այնպես է ստացվում, որ երեքից մեկը ուշ է արթնանում, և մյուս երկուսը սկսում են բոլորին տարածել, թե տեսեք՝ պամպերս է հագնում քնում: Նրանց ղեկավարը, տեսնելով անարդարությունը, ասում է՝ մոռացե՞լ եք, թե դուք գիշերն ինչով եք քնել: Այսինքն՝ եթե դու պամպերս ես հագնում՝ կարիք չկա ուրիշին խայտառակես: Մեզ մոտ բարոյականությունը շատ հաճախ մի քող է ծառայում անբարոյականությունը կոծկելու համար:

- Դուք կամ նրանք անձամբ փորձ արե՞լ եք հանդիպել խոսել, անձամբ հասկանալ, թե խնդիրն ինչումն է:
- Ես զանգ տվեցի, բայց ով զանգին պատասխանեց՝ շատ ագրեսիվ էր և երկխոսություն չստացվեց, կային նաև այնպիսիք, որ իմանալով ես եմ՝ զանգերիս չպատասխանեցին: Ավելին ասեմ՝ լուսանկարներ տարածողը մի քանի ամիսներ շարունակ փորձել է մտերմություն հաստատել բոլորի հետ, թե ինչ նպատակով՝ արդեն պարզ է:

- Դուք անձամբ հոգեբանորեն պատրա՞ստ եք նրանց հետ խաղալ, համագործակցել:

- Սկզբում շատ ընկճված էի: Եթե դու գող ես և քեզ ասեն դու գող ես՝ պատրաստ կլինես դրան, բայց եթե դու գող չես ու քեզ ասում են գող՝ դա շոկի է բերում: Փառք Աստծո, որ ընտանիքս ու շատ մարդիկ, ընկերներ, ծանոթ, անծանոթ ինձ հետ են: Նրանք բոլորը իմ կողքին են, և համոզված եմ, որ իմ կողքին կմնան: Հատկապես կնոջ համար շատ դժվար է այս ամեն ինչը: Պատկերացրեք, որ մի պահ մտածում էի՝ թողնեի Հայաստանից հեռանայի, քանի որ սա շատ դժվար հարված է կնոջ համար: Նամանավանդ Հայաստանի պայմաններում, երբ կնոջ իրավունքները ընդհանրապես պաշտպանված չեն: Շատ երկար ժամանակ մտածելուց հետո հասկացա, որ եթե գնամ, ուրեմն ես այդ մարդն եմ ու մեղավոր եմ: Դրա համար ես ամեն ինչ արել եմ ու ամեն ինչ անելու եմ, որպեսզի ամբողջ ճշմարտությունը հետագայում բոլորը իմանան, և մեղավորը պատասխան տա: Հատկապես այն դեպքում, երբ ոչ ոք բարոյական իարավունք չունի մարդու անձնական կյանքի մեջ խցկվի և այդ ամենը ջրի երես հանի: Շատ-շատ նման դեպքեր են եղել, որ ծածկադմփոցով են ավարտվել կամ թողել Հայաստանից գնացել են, բայց մենք մինչև վերջ պայքարելու ենք: Ես խաղալու եմ, բոլորին ապացուցելու եմ, որ ուժեղ եմ, և որ անձնականը երբեք կապ չունի աշխատանքի հետ: Եվ վերջում ավելացնեմ, որ եթե մեկը նկատում է մյուսի աչքի շյուղը, ուրեմն ուզում է քողարկել իր աչքի գերանը:



Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More