Blogger Widgets

Ուսուցիչների մասին

Ուսուցիչն այն մարդն է, ով դժվար բաները դարձնում է հեշտ: Ռալֆ Էմերսոն
Վատ ուսուցիչը մատուցում է ճշմարտությունը, իսկ լավ ուսուցիչը օգնում է հայտնաբերել այն: Ադոլֆ Դիստերվեգ
Ամենակարևոր երևույթը դպրոցում, ամենաուսուցանող առարկան, ամենալավ կենդանի օրինակը. այս ամենն ամբողջանում է ուսուցչի մեջ: Ադոլֆ Դիստերվեգ
Վատ է այն աշակերտը, ով չի գերազանցում իր ուսուցչինԼեոնարդո Դա Վինչի
Ամենամեծ գովեստն ուսուցչի համար այն է, երբ գովում են իր աշակերտին: Շառլոտ Բրոնտե

Եթե ուսուցիչը սիրում է իր աշխատանքը, նա լավուսուցիչ կլինի:
Եթե ուսուցիչը սիրում է աշակերտին, ապա նա ավելի լավ ուսուցիչ կլինի, քան նա, ով կարդացել է բոլոր գրքերը, բայց չի սիրում իր աշակերտին:
Եթե ուսուցիչը սիրում է և իր աշխատանքը, և իր աշակերտին, նա կլինի կատարյալ ուսուցիչ: Լև Տոլստոյ
Եվ կես կատակ, կես լուրջ մի պարսկական ասացվածք.
Եթե այնտեղ՝ վերևում, լսեին բոլոր երեխաների աղոթքները, ապա երկրի երեսին էլ ոչ մի ուսուցիչ չէր մնա:  :)



Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More