Blogger Widgets

Ինչպես գտնել գողացված բջջային հեռախոսը

Այս նյութում կսովորեք, թե ինչպես գտնել Ձեր կորցրած կամ գողացված բջջային հեռախոսները, կամ կանխել ձեր անձնական տվյալների ուրիշի ձեռքերում հայտնվելը: 
F-Secure ընկերությունը թողարկել է անվճար ծրագիր Symbian, Android և Windows Mobile պլատֆորմների համար, որը թույլ է տալիս հեռավորության վրա արգելափակել հեռախոսը, որոշել դրա գտնվելու վայրը, տեղեկացնել SIM քարտի փոփոխման մասին, իսկ ծայրահեղ դեպքում ջնջել Ձեր անձնական տվյալները և SMS-ները, որպեսզի դրանք չհայտնվեն օտար ձեռքերում: Ամենից առաջ պետք է բեռնել F-Secure Anti-Theft ծրագիրը այստեղից` ընտրելով ձեր հեռախոսի մոդելը: Որից հետո այն տեղադրում եք հեռախոսի մեջ և կատարում որոշ պարզ կարգավորումներ (գաղտնաբառի ընտրում և այլն):
Այժմ հեռախոսի կորստի դեպքում դուք կունենաք հետևյալ հնարավորությունները`

1. Արգելափակել հեռախոսը հետևյալ հետևյալ SMS-ի միջոցով` #lock#your code-ի փոխարեն գրել ձեր կողմից կարգավորումների ժամանակ դրված կոդը: Այդ դեպքում հեռախոսը կարգելափակվի այնքան ժամանակ, մինչև դուք չգրեք ակտիվացման կոդը:


2. Իմանալ հեռախոսի գտնվելու վայրի մասին հետևյալ SMS-ի միջոցով` #locate#
3. SIM քարտի փոփոխման դեպքում հեռախոսը արգելափակվում է և ձեր կողմից սկզբնական կարգավորումների ժամանակ նշված համարին գալիս է ինֆորմացիա նոր SIM քարտի մասին: Այս ֆունկցիան աշխատում է ավտոմատ:
4. Այն դեպքում, երբ բոլոր վերը նշվածները չեն օգնում, և դուք արդեն հույսներդ կորցրել եք հեռախոսը վերադարձնելուց,  կարող եք ջնջել հեռախոսի ամբողջ ինֆորմացիան հետևյալ SMS-ով` #wipe#
Սա էլ ծրագրի ուսուցողական վիդեոն



Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More