Blogger Widgets

Ուսուցիչների մասին

Ուսուցիչն այն մարդն է, ով դժվար բաները դարձնում է հեշտ: Ռալֆ Էմերսոն
Վատ ուսուցիչը մատուցում է ճշմարտությունը, իսկ լավ ուսուցիչը օգնում է հայտնաբերել այն: Ադոլֆ Դիստերվեգ
Ամենակարևոր երևույթը դպրոցում, ամենաուսուցանող առարկան, ամենալավ կենդանի օրինակը. այս ամենն ամբողջանում է ուսուցչի մեջ: Ադոլֆ Դիստերվեգ
Վատ է այն աշակերտը, ով չի գերազանցում իր ուսուցչինԼեոնարդո Դա Վինչի
Ամենամեծ գովեստն ուսուցչի համար այն է, երբ գովում են իր աշակերտին: Շառլոտ Բրոնտե

Եթե ուսուցիչը սիրում է իր աշխատանքը, նա լավուսուցիչ կլինի:
Եթե ուսուցիչը սիրում է աշակերտին, ապա նա ավելի լավ ուսուցիչ կլինի, քան նա, ով կարդացել է բոլոր գրքերը, բայց չի սիրում իր աշակերտին:
Եթե ուսուցիչը սիրում է և իր աշխատանքը, և իր աշակերտին, նա կլինի կատարյալ ուսուցիչ: Լև Տոլստոյ
Եվ կես կատակ, կես լուրջ մի պարսկական ասացվածք.
Եթե այնտեղ՝ վերևում, լսեին բոլոր երեխաների աղոթքները, ապա երկրի երեսին էլ ոչ մի ուսուցիչ չէր մնա:  :)

Red Bull X-Fighters Jams ազատ ոճի մոտոմրցույթի շոուն Հանրապետության հրապարակում. ֆոտոշարք


Հանրապետության հրապարակում, Հայաստանի սպորտային աշխարհում տեղի կունեցավ Red Bull X-Fighters Jams ազատ ոճի մոտոմրցույթի շոուն:
Ներկայացնում ենք ձեզ ֆոտաշարք էքստրեմալ մոտոշոուից։



Հրապարակ են մտնում... Չինական ավտոբուսները (լուսանկարներ)

 Երեկ կեսգիշերից առաջ Երևանի Հանրապետության Հրապարակում արտասովոր իրարանցում էր։ Այստեղ էին բերվում Չինաստանի ժողովրդական հանրապետության՝ Հայաստանին նվիրաբերած ավտոբուսները :
Այսօր առավոտից փակ էին Հանրապետության հրապարակ տանող ավտոճանապարհները: Պատճառը Չինաստանից Հայաստան ներկրված նոր ավտոբուսներն են:

Դեռ երեկ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպում էր ունեցել չինական«Հայեր-Բաս» ավտոգործարանի փոխնախագահի հետ եւ շնորհակալություն հայտնել Հայաստանին նվիրաբերված 249 նոր տեսակի քաղաքային ավտոբուսների համար:

Քաղաքապետն ընդգծել էր, որ դրանց մի մասը երթուղի դուրս կգա արդեն այսօր:



 

 

 

Ինչքան ժամանակում կիմանան ձեր գաղտնաբառը?

Շատ հետաքրքիր կայք, որի միջոցով կարող եք պարզել թե ինչքան ժամանակում կիմանան ձեր գաղտնաբառը ՀԱՔԵՐՆԵՐԸ: Այն ստեղծվել է (Small Hadron Collider) ընկերության կողմից: Կայքը մտնելու համար սեղմեք ԱՅՍՏԵՂ:

ԱրմենՏել 2005 համարների ցանկ phonebook

ԱրմենՏել 2005 համարների ցանկ phonebook:Ծրագրի միջոցով կարող եք իմանալ տան համարով  հասցեն   նաև հնարավոր է անձնագրի համարով պարզել հասցեն և համարը տան:Ծրագրի տառերը  հնարավոր է ձեր մոտ չբացեն դրա համար բեռնեք այս ֆոնտերը:ՀԱՅԵՐԵՆ, ՌՈՒՍԵՐԵՆ ԵՒ ԱՆԳԼԵՐԵՆ ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵ Հարցերը գրեք մեկնաբանության մեջ:

Հայերեն, ռուսերեն և անգլերեն տառատեսակներ

Հետևյալ փաթեթը իր մեջ ներառում է հայերեն տառատեսակների մեծ տեսականի: Փաթեթի մեջ ներառված են նաև ռուսերեն և անգլերեն տառատեսակներ, ինչպես նաև Windows-ի բոլոր ստանդարտ տառատեսակները: Տառատեսակները տեղադրելու համար անհրաժեշտ է դրանք պատճենահանելC:\Windows\Fonts թղթապանակի մեջ:

Մի չնչին մանրուք, որը Ձեր գրառումը կդարձնի խիստ հետաքրքիր


Իզուր մի բորբոքվեք, ոչ ոք չասաց, թե դուք հետաքրքիր չեք գրում:
Դուք հրաշալի մարդ եք, քանի որ ցանկանում եք Ձեր իմացածը, տեսածն ու լսածը փոխանցել այլ մարդկանց: Դուք այնքան «բաց եք» բոլորի հանդեպ, որ նրանց դատին եք հանձնում նաեւ Ձեր զգացումներն ու ամենանվիրական զգացմունքները: Եվ այս ամենն, ինչ խոսք, իր մեջ հետաքրքրություն է պարունակում:
Գոնե մեկ հոգու 
Ձեր գրառումը հաստատ կհետաքրքրի. Ձե՛զ նկատի ունեմ:

Իսկ մյուսների՞ն:

Գիտե՞ք, թե խնդիրն ինչումն է:
Ոչ միշտ է, որ այն, ինչ մեզ հետաքրքիր է, կհետաքրքրի նաեւ մյուսներին: Եվ ոչ միշտ է, որ մեր գիտելիքները եւ փորձը կարող են համընկնել մյուսների նախասիրություններին: Նաեւ, միգուցե նրանք չունեն Ձեր այս կամ այն գրառման կարիքը:
Այս անգամ արդեն Ձեր ընթերցողներին նկատի ունեմ:
Դիտեք նկարը, խորհեք, եւ հաջորդ գրառումը կատարելիս, գրեք ՄԻԱՅՆ այս երկու օղակների համադրման տիրույթում: Մի՛ շեղվեք ոչ ձախ, ոչ էլ աջ օղակը, այլ մնացեք դրանց հատման եզրերի ներսում: Եվ այս դեպքում Ձեր գրառումը կդառնա խիստ հետաքրքիր… ոչ միայն Ձեզ համար:
Մանրուք է, բայց՝ կարեւոր (եւ հաճելի)…

«ՌԱՏԱՏՈՒՅ». ՄԿՆԻԿ ՌԵՄԻՆ


Մկնիկ Ռեմին ապրում է մի գյուղական տնակի նկուղում: Հեռուստացույցով դիտած մի խոհարարական հաղորդում՝ աշխարհահռչակ խոհարար Գյուստոյի մասին, հեղաշրջում է Ռեմիի մտքերն ու նրա առջև բացում խոհարարության հեքիաթային աշխարհը: Պարզում է որ նա համի և բույրի հրաշալի զգացողություն ունի: Իր առաջին խոհարարական փորձը մկնիկ Ռեմին կատարում է տնակի տիրուհու խոհանոցում, բայց բռնվում է ու ստիպված փախուստի դիմում:
Ջրատար խողովակի մեջ ընկնելով՝ Ռեմին հայտնվում է Փարիզում՝ հենց խոհարար Գյուստոյի ռեստորանի մոտ: Եվ Ռեմին մուտք է գործում ռեստորանի խոհանոց: Հենց այստեղ է, որ բացահայտվում է Ռեմիի տաղանդն ու նա սկսում է խոհարարական գլուխգործոցներ կերտել:
Մկնիկ Ռեմիի մասին մուլտը, որը կոչվում է «Ռատատույ» նկարահանվել է  թվականին ԱՄՆ-ում:

Փաստեր SMS-ի մասին

SMS նշանակում է կարճ հաղորդագրությունների ծառայություն: Ինչու կարճ, քանի որ կարող ես գրել 140- 160 նիշի սահմաններում:
1. Ըստ որոշ վիճակագրական տվյալների բջջային ունեցող մարդկանց միայն 40% է գրում sms:
2. Հոգեբանները պնդում են, որ մարդիկ sms գրելիս ավելի հեշտ են ստում, քան բջջայինով խոսելիս:
3. Ամերիկացիները տարեկան 830 միլիարդ դոլար են ծախսում ամեն տարի sms հաղորդագրություն գրելու համար:
4. Առաջին sms հաղորդագրությունն ուղարկվել է 1992 թվականի դեկտեմբերի 25-ին Անգլիայում:
5. Ամենից շատ sms հաղորդագրություն ուղարկում են աղջիկները, քան` տղաները:
6. Որոշ մասնագետներ կարծում են, որ ինտերնետի «չաթ» կամ նամակ պատուհանները ի վերջո sms հաղորդագրությունների վերջը կտան:
7. SMS ունի նաև իր վիրտուալ պատկերը` թվիթերը:
Միշտ էլ չեմ սիրել sms գրելը... 


Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More