uTorrent ծրագրի օգնությամբ կարելի է ինտերնետից բեռնել մեծ ծավալով ֆայլեր օգտագործելով ինտերնետի ամբողջ արագությունը: Ինտերնետի ամբողջ արագությունը ծախսվում է ֆայլը բեռնելու վրա և հնարավոր չէ օգտվել ինտերնետից, այն անչափ դանդաղ է: Դրա համար պետք է uTorrent ծրագրում ֆայլը բեռնելու արագության վրա սահմանափակում դնել: Օրինակ եթե Ձեր ինտերնետը 1Mbit/s է, կամ որ նույնն է 128 Kb/s, ապա ցանկալի է սահմանափակել ֆայլը բեռնելու արագությունը մինչև 60 Kb/s, այդ դեպքում դուք կունենաք ինտերնետի նախկին արագությունը ինտերնետային էջեր դիտելիս: Ֆայլը կբեռնվի սովորականից 2 անգամ ավելի ուշ, սակայն դուք կկարողանաք նորմալ օգտվել ինտերնետից:
Բացեք uTorrent ծրագիրը և աջ click արեք բեռնվող ֆայլի վրա: Ընտրեք ֆայլը բեռնելու առավելագույն արագություն, ծրագրում դրանք կիլոբայթ/վայրկյան-ով են: 1 մեգաբիթ/վայրկյան = 128 կիլոբայթ/վայրկյան:
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`