Blogger Widgets

“ԻՆՉԻ՞Ն Է ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՆՈՒՄ ՏՂԱՄԱՐԴԸ”

Ժպիտը – Թե ինչքան քնքուշ և հիասքանչ է կինը, տղամարդը բացահայտում է ժպիտի միջոցով, եթե ձեր ժպիտը այնքան էլ հաճելի չթվա նրան, ապա հետագա հանդիպման արդյունքները դժվար թե դրական լինեն: Այս հարցում խորհուրդ է տրվում պարապել կանանց հավատարիմ ընկերոջ` հայելու մոտ: 
Մազերը – Տղամարդիկ պատկերացում անգամ չունեն մազերի ջարդրտվող ծայրերի և մազերի անհաջող արմատների մասին: Սակայն փոխարենը ուժեղ սեռը միշտ գնահատում է տեսքից "փափուկ, մեղմ” սանրվածքը: Նաև տղամարդկանց շատ է դուր գալիս, երբ մազերը հաճելի բուրում են: Այս հարցը լուծելու համար, պարզապես անհրաժեշտ է հաճախակի լվանալ մազերը: 
Սա այն ամենն է, ինչ իրականում պետք է տղամարդկանց: 

Զգեստի բացվածքը – Տղամարդը անպայման կնայի ձեր զգեստի բացվածքին, սակայն սա չի նշանակում, որ պետք է մինչև գոտկատեղ բացվածքով զգեստներ կրել, ուղակի միշտ ուշադրության կենտրոնում պահեք, որպեսզի տղամարդուն հաճելի լինի իր տեսածը: 
Դիմահարդարումը – Եթե ձեր դիմահարդարումը չափից շատ է, ապա տղամարդը կկասկածի, որ այն մաքրելուց հետո դուք վերածվում եք ուրիշ մարդու: Այստեղ խորհուրդ է տրվում ուղակի ընդգծել բնական գեղեցկությունը, այլ ոչ թե այն փակել դիմահարդարումով:
Մաշկը – Դուք ատում եք ձեր դեմքին առաջացած բշտիկին և, փորձելով այն փակել տոն հաղորդող քսուկով, ավելի եք ուշադրություն գրավում նրա վրա: 
Պայուսակը – Գիտեք ի՞նչ են մտածում տղամարդիկ այն կանանց մասին, ովքեր կրում են մեծ պայուսակ, որում տեղավորված է մեծ քանակությամբ կոսմտիկ միջոցներ, հագուստ, ամսագրեր: Մտածում են. "նրանց պահելը հաստատ դժվար կլինի”…

Հեղինակ՝ALYUS EPREMYAN



Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More