«Բարսելոնայի» եւ Արգենտինայի հավաքականի ռմբարկու Լիոնել Մեսին երրորդ տարին անընդմեջ արժանացավ ՖԻՖԱ «Ոսկե գնդակ» մրցանակին: Արգենտինացին առաջ անցավ Չավիից եւ Քրիշտիանու Ռոնալդուից:
Մեսիից առաջ միայն ֆրանսիացի Միշել Պլատինիին էր հաջողվել երեք անգամ անընդմեջ նվաճել «Ոսկե գնդակը»: Հենց Պլատինին էլ Ռոնալդոյի հետ հանձնեց մրցանակը Մեսիին: Մրցանակի եռակի դափնեկիր են նաեւ Յոհան Կրոյֆն ու Մարկո վան Բաստենը:
ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերն ու երգչուհի Շակիրան տարվա լավագույն ֆուտբոլիստուհու մրցանակը հանձնեցին աշխարհի չեմպիոն, ճապոնուհի Հոմարե Սավային: Մրցանակին հավակնում էին նաեւ բրազիլուհի Մարտան եւ ամերիկուհին Էբբի Ուոմբահին:
Ցյուրիխում ավարտվեց ՖԻՖԱ-ի մրցանակաբաշխությունը:
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`