Արամեն նախընտրում է Ամանորն անցկացնել ընտանեկան միջավայրում: Երգիչը BRAVO.am-ի հետ զրույցում նշել է՝ այս տարի չի աշխատելու, փոխարենը տոնը կդիմավորի տանը՝ հարազատների հետ. “Նոր տարին ընտանեկան տոն է, որոշել եմ լիովին վայելել ժամանակս”:
Արամեն եւ Աննա Թովմասյանը
Երգչի ընտրյալը՝ Աննա Թովմասյանն էլ է ամուսնության մասին խոսելիս սիրելիի նման պատասխանում: “Չեմ կարող հստակ ասել. կապրենք, կտեսնենք: Բայց այս տարվա իմ ձեռքբերումներից մեկը կարող եմ համարել հաջողություններն անձնական կյանքում:)”, - BRAVO.am-ին ասել է սկսնակ երգչուհին:
Աննայի խոսքով՝ ինքն ու Արամեն միմյանց ճանաչել են դեռ Ռուսաստանում բնակվելու տարիներին, բայց հարաբերությունները լրջացել են այստեղ` Երեւանում. “Եթե չեմ երգում, որպես հանդիսատես ներկա եմ լինում Արամեի ելույթներին եւ ոգեւորում իմ սիրելի անձնավորությանը: Նա էլ ինձ է շատ ոգեւորում, հնարավոր է՝ իր հեղինակած երգը կատարեմ, իսկ դուետ երգելու նպատակ դեռ չունենք”:
Արամեն զրույցի վերջում հայտնել է իր ամենամեծ ցանկության մասին. ուզում է, որ բոլորն առողջ լինեն. “Իրավունք չունեմ բողոքելու, բայց այս տարին ինձ համար դժվար էր… 2012-ից մեկ բան եմ ուզում. թող բոլորն առողջ լինեն:)”: