Pages

Սիրուշո. “Վերջին օրով այնպես հիվանդացա”

Սիրուշոն Նոր տարին կդիմավորի Երեւանում՝ հարազատների հետ. “Մի քանի անգամ Ամանորն անցկացրել եմ արտերկրում, բայց փորձում եմ տոներին Երեւանում լինել”:

Սիրուշոն եւ Լեւոն Քոչարյանը
Ինչպես նշել է երգչուհին, մինչ զարդարելն էլ գիտի` ինչպիսի տեսք կունենա իր տոնածառը. “Միշտ վերջին պահին եմ դասավորում, կամ էլ մի մասը զարդարում, հետո վերադառնում ու շարունակում եմ կիսատ մնացած գործերս:)”: 

BRAVO.am-ի հետ զրույցում Սիրուշոն պատմել է, որ նախորդ Ամանորին վատառողջ է եղել: “Ամբողջ տունն ու տոնածառը զարդարել էի, բայց վերջին օրով այնպես հիվանդացա, որ Նոր տարվա գիշերն անկողնում եմ դիմավորել”,- հիշել է նա ու ավելացրել, որ չնայած վատառողջ լինելուն` տարին իր համար բարեհաջող է անցել. “Այն կարծիքին չեմ, որ ինչպես դիմավորես տարին, այդպես էլ կանցնի. տարվա ընթացքում շատ հաճելի դեպքեր են եղել, որոնք ինձ համար յուրովի  հետաքրքիր էին ու հաճելի”:

Ձմեռ պապիկից երգչուհին հարազատների համար առողջություն է ցանկանում, իր համար էլ դրական լիցքեր ու լավ տրամադրություն. “Թող բոլորի սկսած գործերը հաջողություն ունենան, եւ թող Ձմեռ պապիկի բերած հրաշքը հարատեւ լինի ողջ տարվա ընթացքում”:
“Թող Ձմեռ պապիկի բերած հրաշքը հարատեւ
 լինի ողջ տարվա ընթացքում”. Սիրուշո

“Ավելի լավ չեմ կարողանա”. Սիրուշո

Ամանորյա ուտեստների պատրաստման, ձեւավորման հարցում Սիրուշոն իր տարբերակն ունի. “Ես օգտվում եմ մյուսների պատրաստածներից, համտեսում, հիանում եւ գիտեմ, որ ավելի լավ չեմ կարողանա պատրաստել:)”: 

Ի դեպ, Նոր տարուց ու Սուրբ Ծննդից հետո՝ հունվարի 7-ին, երգչուհին ամանորյա տրամադրությամբ նշում է իր ծննդյան տարեդարձը. “Ստացվել է այնպես, որ ծննդյանս օրը տոների շարունակությունն է, որը հյուրերիս հետ եմ անցկացնում: Հաճախ մեծ խնջույք ենք կազմակերպում, ընկերների հետ ուրախանում, քեֆ անում: Փորձում եմ այնպիսի մթնոլորտ ստեղծել, որ հյուրերս մոռանան՝ ում ծնունդն էր, ինչի համար էին հավաքվել”:


Սիրուշոն Ամանորի գիշերն անցկացնելու է Երեւանում

Սիրուշոն 2012-ի հետ կապված նոր ծրագրեր ունի, որոնց արդյունքը հույս ունի տեսնել տարվա ավարտին, իսկ թե երեւանյան մենահամերգը կլինի այդ անելիքների մեջ, դեռ հստակ չգիտի. “Չեմ կարող հենց այնպես վերաբերվել մենահամերգին, չեմ ուզում ուղղակի անելու համար անել, պետք է լավ պատրաստվեմ”: 
Աղբյուր՝bravo.am