Windows օպերացիոն համակարգն արգելափակող վիրուսը դարձել է դպրոցական երեխայի ինքնասպանության պատճառ: Դեպքը պատահել է Ալթայի երկրամասում:
Ինտերնետին միանալուց որոշ ժամանակ անց դպրոցականի նոութբուքն արգելափակվել է՝ ցուցադրելով հետևյալ հաղորդագրությունը՝ «Համակարգչի աշխատանքը վերականգնելու համար ուղարկեք Sms-հաղորդագրություն»:
8-րդ դասարանում սովորող տղան, տեսնելով այս հաղորդագրությունը, վախեցել ու որոշել ինքնասպանություն գործել: Մահվանից առաջ նա գրություն է թողնել, որտեղ հրաժեշտ է տվել ծնողներին ու պատմել ինքնասպանության պատճառի մասին: Հաղորդում է «РИА Новости»-ն:
Աշխատանքից վերադարձած ծնողները հայտնաբերել են երեխային կախված: Նշենք, որ գարնանը Ռուսաստանում ինքնասպանություն էր գործել 13-ամյա մի երեխա, ով 14-րդ հարկից իրեն ցած էր նետել, որովհետև ծնողներն արգելում էին համակարգչային խաղեր խաղալ:
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`