Ման եկա, բայց այսպիսի թեմա չգտա, իսկ ամանորի մասին անեկդոտները մեղմ ասած քիչ չեն։ Սկսեմ

***
Ձմեռ պապը գնում է հոգեբուժի մոտ.
- Բժիշկ օգնեք, ես կոմպլեքս ունեմ՝ ինքս ինձ չեմ հավատում։

***
Հունվարի 1-ի առավոտյան անցկացրած հեռախոսային հարցումը տվել է հետևյալ արդյունքները՝ հարցվողների 2 տոկոսը պատասխանեց՝ «դա», 3 տոկոսը՝ «ալո», իսկ մնացած 95 տոկոսը դժվարացան պատասխանել։

***
Իսկ էս մեկը մենակ 2010-ի ձմեռը տեսածները (իսկ մի քանի տարի հետո կարդացողների համար՝ «2010-ի ձմեռը հիշողները») կհասկանան։

Զրույց ռուսների միջև.
- Ո՞րտեղ ես նոր տարին նշելու Վնուկովոյո՞ւմ թե՞ Շերեմետեվոյում