Blogger Widgets

Ֆեյսբուքը թերթի կրպակ չի, որ փակվի


Ժողովուրդ ջան ֆեյսբուքը 2012 թվականի մարտին չի փակվելու: Այդ մասին պաշտոնապես հայտարարել է Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը ֆեյսբուքի բլոգում: Մի հավատացեք լրատվական կայքերի կողմից տարածվող ոչ ստույգ նորություններին, քանի որ հայտնի է, որ հայկական լրատվական կայքերի մեծամասնությունը զբաղվում են Copy Paste-ով: Բավական է մի արտասահմանյան հայտնի կայք մի հիմարություն գրի, հայկական կայքերը առանց ինֆորմացիան ճշտելու տեղադրում են իրենց մոտ՝ գրելով հետևյալ ծիծաղելի վերնագրերը

Ֆեյսբուքը կփակվի մարդին
Ֆեյսբուքը քայքայում է Մարկի նյարդերը
Ցուկերբերգը հոգնել է կյանքից
Ցուկերբերգը հայտարարեց, որ փակելու է ֆեյսբուքը
Ֆեյսբուքը դուրս է եկել կառավարումից
Ցուկերբերգը ցանկանում է նորից սովորական մարդ դառնալ

Այստեղ զվարճալին այն է, որ լրատվական կայքերը այս տեղեկություն վերցրել են Weeklyworldnews.com կայքում ս.թ. մարտ ամսին տեղադրված գրառումից 


Ի պատասխան այս բոլոր հիմար արտահայտությունների, Ցուկերբերգը պաշտոնապես ֆեյսբուքի բլոգում գրել է, որ ամեն ինչ դեռ առջևում է:

Աղբյուր-ArmBlog.Ru



Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More