Blogger Widgets

Բերեզովսկին հարցազրույց է տվել ռուսական Советский спорт-ին

Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին հարցազրույց է տվել ռուսական Советский спорт-ին Հայաստան-Իռլանդիա հանդիպումից հետո:


Ձեզ եմ ներկայացնում այդ հարցազրույցը

- Ի՞նչ զգացիք` լսելով մրցավարի անարդար որոշումը:

- Երբ տեսա կարմիր քարտը, շոկ ապրեցի: Անընդհատ կրկնում էի` ոչ, ոչ ոչ:

- Երբևէ հանդերձարանում լաց եղե՞լ ես:

- Իռլանդիայում լաց չեմ եղել: Ամեն ինչ առավոտյան սրվեց, երբ հասանք Երևան, այդտեղ բարկությունս գագաթնակետին հասավ:

- Ի՞նչ եղավ Երևանում:

- Մարդիկ էին հավաքվել և ծափահարում էին մեզ, այնպես` ինչպես հաղթողների: Դա ինձ հուզեց մինչև հոգուս խորքը: Եվ այդ պահին հասկացա, թե որքան կոտրված են մեր երկրպագուները:
- Խաղից հետո մրցավարի հետ որևէ զրույց եղա՞վ:

- Ֆեդերացիայի անդամները փորձում էին բացատրել, սակայն նա կտրուկ պատասխանել և շրխկացրել էր դուռը: Ասում են` սա Գոնսալեսի վերջին հանդիպումն էր, նա ավարտում է իր կարիերան:

- Ի՞նչ կասեք ձեր և մրցակցի ուժերի մասին:

- Մենք հաղթելու ուժ էինք զգում և գերազանցում էինք մրցակցին: Հայաստանն արժանի էր խմբում զբաղեցնել 2-րդ տեղը, իսկ առաջինը, անխոս, Ռուսաստանն է:

- Պատրաստվո՞ւմ եք լքել հավաքականը:

- Տաքացած չէի ցանկանա պատասխան տալ: Մեր թիմը շատ լավն է: Ես կցանկանայի այնտեղ խաղալ: Բայց հայտնի չէ, ի՞նչ կա առջևում:

- Դուք լավ մարզավիճակում եք, պետք է Ձեր ընկեր Անդրեյ Տիխոնովի հետքերով գնաք:

- Ես կարող եմ և՛ մարզավիճակը պահել, և՛ խաղալ: Սակայն ակումբում գործերը լավ չեն, մենք ամենաշատ գոլ բաց թողած թիմերի շարքում ենք: Ցանկացած դարպասապահի սա կմտահոգի: Ես պետք է «Խիմկիի» ղեկավարության հետ խոսեմ ապագայի մասին: Իսկ պայմանագիրս մինչև մրցաշրջանի ավարտն է:

- Ե՞րբ կկայացնեք Ձեր վերջնական որոշումը` հավաքականի հետ կապված:

- Ամառվա սկզբին: Թող ժամանակ անցնի, տեսնենք, թե ինչպե՞ս կդասավորվի գործերս «Խիմկիում»:



Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More