Ապրիլ 07, 2011 | 18:45
Հրազդանի կիրճում գտնվող «Փարվանա» ռեստորանում խոշոր հրդեհ է բռնկվել:
Հրդեհն այնքան ուժեղ է, որ թանձր ծուխը երեւում է քաղաքի տարբեր հատվածներից:
Դեպքի վայր է ժամանել Հայաստանի փրկարար ծառայության օպերատիվ խումբը: Դեպքի վայրում աշխատանքները ղեկավարում է փրկարար ուժերի վարչության պետ, գեներալ-մայոր Վաչիկ Նիկողոսյանը:
Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են նաեւ ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության Երեւանի փրկարարական վարչության աշխատակիցները` վարչության պետ Մուշեղ Ղազարյանի գլխավորությամբ:
Նշենք, որ «Փարվանա» ռեստորանը պատկանում է Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանին:
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`