Blogger Widgets
Showing posts with label Օպ. համակարգեր. Show all posts
Showing posts with label Օպ. համակարգեր. Show all posts

ԱրմենՏել 2005 համարների ցանկ phonebook

ԱրմենՏել 2005 համարների ցանկ phonebook:Ծրագրի միջոցով կարող եք իմանալ տան համարով  հասցեն   նաև հնարավոր է անձնագրի համարով պարզել հասցեն և համարը տան:Ծրագրի տառերը  հնարավոր է ձեր մոտ չբացեն դրա համար բեռնեք այս ֆոնտերը:ՀԱՅԵՐԵՆ, ՌՈՒՍԵՐԵՆ ԵՒ ԱՆԳԼԵՐԵՆ ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵ Հարցերը գրեք մեկնաբանության մեջ:

Հայերեն, ռուսերեն և անգլերեն տառատեսակներ

Հետևյալ փաթեթը իր մեջ ներառում է հայերեն տառատեսակների մեծ տեսականի: Փաթեթի մեջ ներառված են նաև ռուսերեն և անգլերեն տառատեսակներ, ինչպես նաև Windows-ի բոլոր ստանդարտ տառատեսակները: Տառատեսակները տեղադրելու համար անհրաժեշտ է դրանք պատճենահանելC:\Windows\Fonts թղթապանակի մեջ:

Ինչպես նկարել համակարգչի էկրանը

Սա այդքան էլ դժվար հնարք չէ: Համակարգչի էկրանը նկարելու համար անհաժեշտ չեն հատուկ ծրագրեր (չնայած գոյություն ունեն բազմաթիվ այդպիսի ծրագրեր): 

Ամբողջ էկրանը նկարելու համար՝

1.Ստեղնաշարի վրա սեղմեք PrtScr կոճակը:
2.Բացեք Paint ծրագիրը
3.Սեղմեք Ctrl+v
4.Սեղմեք Ctrl+s և պահպանեք այդ ֆայլը:

Բացված պատուհանը նկարելու համար՝

1.Ստեղնաշարի վրա սեղմեք Alt+PrtScr կոճակը:
2.Բացեք Paint ծրագիրը
3.Սեղմեք Ctrl+v
4.Սեղմեք Ctrl+s և պահպանեք այդ ֆայլը:

Ինչպես ստեղծել անանուն և թափանցիկ ֆայլեր

Ինչպես ստեղծել անանուն և թափանցիկ ֆայլեր՝

Անանուն ֆայլեր
Windows օպերացիոն համակարգում ֆայլեր ստեղծելու համար կամ դրանք վերանվանելու համար պետք է գրել գոնե մի տառ կամ սիմվոլ, որպեսզի տվյալ ֆայլը կամ թղթապանակը անուն ունենա: Գոյություն ունի մի հնարք, որի միջոցով կարող եք ֆայլերի անունները թողնել դատարկ:

1. Ստեղծեք որևէ նոր ֆայլ կամ սեղմեք գոյություն ունեցող ֆայլի վրա և մկնիկի աջ կոճակի միջոցով նշեք Rename:

2. Ջնջեք ֆայլի անունը (կետից հետո վերջավորությունը չջնջել)

3. Սեղմեք Alt կոճակը ստեղնաշարի վրա ու գրեք 255:

Թափանցիկ ֆայլեր
1.Սեղմում եք ֆայլի վրա  աչ կլիկ և մտնում եք properties:
2.Մտնում  եք Customize 
3.Մտնում եք  Change Icon ...  և ընտրում եք նկարի միջի թափանցիկ ֆայլը ...

Shutdown Timer

Այսօր կներայացնեմ մի ծրագիր,որը հնարավորություն կտա համակարգչի վրա ժամանակ դնել օրինակ՝ համակարգիրը անջատվի 10 րոպեից կամ 2 ժամից  և այլն:Այս ծրագիրը պե
տք է գալիս  այն անձանց ովքեր  համացանցից բեռնում են  նյութեր:

1.Գրեք այն  թիվը ինչքան ժամանակ հետո կցանկանաք անջատվի համակարգիչը:
2.Գրեք Shut Down սեղմեք Ok  և վերջ: Հարգանքներով Սերգեյ Մարգարյան!!!

Ինչպես միացնել Windows 7-ի թաքնված թեմաները

Մի քանի օր առաջ մի հետաքրքիր գաղտնիք բացահայտեցի Windows 7-ի տեղադրման ժամանակ: Ինչպես արդեն հայտնի է Microsoft-ը Windows 7-ի համար ստեղծել է հատուկ Aero թեմաներ: Այդ Aero թեմաների մեջ գոյություն ունեն նաև այնպիսի թեմաներ, որոնք համապատասխանում են տարբեր տարածաշրջանների : Եվ ահա, երբ Windows 7-ի տեղադրման ժամանակ մենք ընտրում են օպ. համակարգի լեզուն, այն ավտոմատ կերպով մեզ է առաջարկում մի քանի թեմա ` ընտրված լեզվին ու տեղանքին համապատասխան:
Իսկ հիմա ասեմ, թե ինչ հետաքրքիր գաղտնիք եմ բացահայտել (հնարավոր է շատերտ արդեն տեղյակ եք այս մասին):
Եվ այսպես, եթե մենք  ընտրում ենք ռուսերեն լեզուն մեզ առաջարկվում է 2 կամ 3 թեմա, իսկ ինչ են լինում օպ. համակարգում առկա մյուս թեմաները: Իհարկե, դրանք չեն անհետանում: Այժմ միասին փորձենք գտնել այդ թաքնված թեմաները և օգտագործենք:
1. Բացում ենք Start մենյուն.

2. Search կամ Run  բաժնում գրում ենք՝ C:\Windows\Globalization\MCT  և սեղմում ենք Enter.
3.Սեղմելուց հետո կբացվի MCT թղթապանակը: Այստեղ Դուք կտեսնեք այնպիսի թեմաներ, որոնք չեք գտնի Windows 7-ի թեմաներ բաժնում՝ Australia (AU), Canada (CA), (UK), (US)South Afrika և այլն: Այս թղթապանակը ավտոմատ կերպով տեղադրվում է միայն այն ժամանակ, երբ մենք Windows 7-ի լեզուն ընտրում ենք անգլերենը՝ English (US):
4. Այժմ բացում ենք բոլոր թղթապանակները հերթով: Բացելուց հետո կտեսնենք, որ բոլոր թղթապանակներում առկա են մի շարք նկարներ, որոնք կարող ենք օգտագործել, որպես էկրանի նկար: Բացի այդ կա ևս մեկ թղթապանակ՝ Theme, որը բացելուց հետո կտեսնեք թեման տեղադրող ֆայլը: Երկու անգամ մկնիկի ձախ սեղմակը սեղմելուց հետո, սպասում ենք թեմայի տեղադրմանը և վերջ:
Այսպես տեղադրում ենք բոլոր թեմաները:
5Կարմիրով  նշվածները նոր տեղադրված թեմաներն են:

Ինչպե՞ս ճիշտ ակտիվացնել Windows 7-ը


Սերգեյ Մարգարյան 8:28 AM Օպ. համակարգեր             
 
Windows 7 օպերացիոն համակարգի օգտվողների համար մեծագույն խնդիրներից մեկն է նրա ակտիվացումը: Սկզբում կարծես թե ամեն ինչ նորմալ է, սակայն մի քանի թարմացում անելուց հետո ծրագիրը սկսում է պահանջել ակտիվացում, այլապես 30 օրից այն չի աշխատի:

Այսպիսով, կսովորենք ակտիվացնել Windows 7-ը, որի շնորհիվ Դուք ինչպես կկարողանաք վայելել Ձեր օպերացիոն համակարգը, այնպես էլ կատարել բոլոր անհրաժեշտ թարմացումները՝ հանգիստ լինելով, որ Microsoft-y չի պարտադրի Ձեզ գնել օրինական ՕՀ:


Ինչպես արգելափակել ցանկացած կայք

Լինում են դեպքեր, երբ ցանկանում եք համակարգչի վրա արգելափակել որևէ կայք: Դա անելու համար գոյություն ունեն բազմաթիվ ծրագրեր և հնարքներ: Այսօր կսովորենք կայքեր արգելափակելու ամենապարզ մեթոդը: Windows օպերացիոն համակարգում գոյություն ունի մի ֆայլ, որի միջոցով կարող ենք նաև արգելափակել ցանկացած կայք: Այդ ֆայլը կոչվում է hosts.ini (.ini վերջավորությունը կարող է չցուցադրվել որոշ համակարգիչների վրա, եթե այդ համակարգչում անջատված են ֆայլերի վերջավորությունները): hosts.ini ֆայլը գտնվում է C:\Window\System32\drivers\etc թղթապանակի մեջ (եթե Windows-ը տեղադրված է C սկավառակի վրա, այլապես առաջին տառը այլ է):
Այն սովորական տեքստային ֆայլ է, որի յուրաքանչյուր տող պարունակում է 2 դաշտ` առաջին դաշտում նշվում է այն հասցեն, որի վրա պետք է վերահասցեավորվի երկրորդ դաշտում նշված հասցեն: Ցանկացած կայք արգելափակելու համար անհրաժեշտ է բացել այդ ֆայլը ցանկացած տեքստային խմբագրիչով և վերջին տողից հետո ավելացնել համապատասխան դաշտերը այդ կայքի համար: Օրինակ Youtube կայքը արգելափակելու համար անհրաժեշտ է գրել
127.0.0.1 www.youtube.com
127.0.0.1 youtube.com

Ուշադրություն դարձրեք, որ ցանկացած կայքի համար անհրաժեշտ է գրել հասցեն www-ով և առանց www-ի: 127.0.0.1 հասցեն դա ձեր համակարգչի լոկալ հասցեն է:

Windows 7 անջատել ֆայլը բացելու թույլտվության պատուհանը

Windows 7-ում  ծրագրերի մեծ մասը բացելիս (հատկապես Instal ֆայլերը) բացվում է ֆայլը բացելու թույլտվության պատուհանը:
Այն ընդհանրապես փակելու համար սեղմեք "Настройка выдачи уведомлений"  կամ "change when these notifications appear":
Ընտրեք մակարդակը ինչպես պատկերված է նկարում:

Այլևս այդ պատուհանը չի բացվի:


Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More