Իզուր մի բորբոքվեք, ոչ ոք չասաց, թե դուք հետաքրքիր չեք գրում:
Դուք հրաշալի մարդ եք, քանի որ ցանկանում եք Ձեր իմացածը, տեսածն ու լսածը փոխանցել այլ մարդկանց: Դուք այնքան «բաց եք» բոլորի հանդեպ, որ նրանց դատին եք հանձնում նաեւ Ձեր զգացումներն ու ամենանվիրական զգացմունքները: Եվ այս ամենն, ինչ խոսք, իր մեջ հետաքրքրություն է պարունակում:
Գոնե մեկ հոգու
Ձեր գրառումը հաստատ կհետաքրքրի. Ձե՛զ նկատի ունեմ:
Իսկ մյուսների՞ն:
Գիտե՞ք, թե խնդիրն ինչումն է:
Գիտե՞ք, թե խնդիրն ինչումն է:
Ոչ միշտ է, որ այն, ինչ մեզ հետաքրքիր է, կհետաքրքրի նաեւ մյուսներին: Եվ ոչ միշտ է, որ մեր գիտելիքները եւ փորձը կարող են համընկնել մյուսների նախասիրություններին: Նաեւ, միգուցե նրանք չունեն Ձեր այս կամ այն գրառման կարիքը:
Այս անգամ արդեն Ձեր ընթերցողներին նկատի ունեմ:
Դիտեք նկարը, խորհեք, եւ հաջորդ գրառումը կատարելիս, գրեք ՄԻԱՅՆ այս երկու օղակների համադրման տիրույթում: Մի՛ շեղվեք ոչ ձախ, ոչ էլ աջ օղակը, այլ մնացեք դրանց հատման եզրերի ներսում: Եվ այս դեպքում Ձեր գրառումը կդառնա խիստ հետաքրքիր… ոչ միայն Ձեզ համար:
Մանրուք է, բայց՝ կարեւոր (եւ հաճելի)…