Pages

Ինչպես գրել ծածկաթուղթ (շպարգալկա)

 Ծածկաթղթիկներից օգտվում է ուսանողների 98%-ը (սոցիոլոգիական ծառայությունների տվյալներով): Ինչպես է հայտնվել ինքը բառը “ծածկաթուղթ(շպարգալկա)”, գիտությունը հաստատ չգիտի: Բացառված չէ, որ այդ բառը, ինչպես և շատ ուրիշ բառեր, մեզ ժառանգություն է հասել հին հույներից… Այնուամենայնիվ, այժմ ծածկաթղթիկներից օգտվում են գրեթե բոլոր ուսանողները: Եվ գոյություն ունեն դրանց օգտագործման տասնյակ միջոցներ:Ահա մի քանի միջոց, որ օգտագործման խորհուրդ են տրվում`
- "Ժամացույց գաղտնիքով"
Բավականին խորամանկ ձև է, որը պահանջում է աշխատանք և համբերություն: Վերցվում է սովորական մեխանիկական ժամացույց (բնական է ոչ ոսկե “Rolex”), ամբողջ պարունակությունը հանվում է, նաև թվացույցը: Անիվին, որով աշխատացնում են ժամացույցը, կպցնում են գրչի առանցքը, որի վրա փաթաթվում է բանաձևերով և այլ գրվածքներով թղթի երկար գիծը: Այսպիսով, ժամացույցը ոչ թե ժամանակ է ցույց տալիս, այլև ձեզ պետք եկած տեղեկատվությունը: Նրանք կարող են ծառաել ոչ մեկ անգամ: Օրինակ, ոչ բոլորի մտքով կանցնի հանել ժամացույցի պարունակությունը, ներառյալ թվացույցը: 

- "Ականջներում բանաններ"
Ձայնարկիչը կարելի է օգտագործել ոչ միայն նրա համար, որ լսել այն դասախոսություններին կամ մետրոյում: Տանը դանդաղ թելադրում ես պատասխանը քեզ հետաքրքրող հարցին, իսկ քննության կամ ստուգարքի ժամանակ զգուշորեն մտցնում ես ականջակալը ականջի մեջ և սեղմում PLAY: 

- "Ծածկաթուղթ մեջքի վրա"
Ի դեպ ընկերոջ մեջքը կարող է հեշտությամբ օգնել քեզ բանավոր քննության ժամանակ: Դու ուղղակի կպցնում ես քեզ հարկավոր տոմսի թերթը պատասխանել պատրաստվող համախմբեցու մեջքին: Ինչից հետո , նստելով դատարկ սեղանի մոտ, հանգիստ արտագրում ես նյութը թղթի վրա, նայելով հարևանի մեջքին: Այս միջոցի բացասական կողմն այն է, ոչ եթե դասախոսը ցանկանա շրջել լսարանում, հեշտ չի լինի բացատրել նրան ընկերոջ մեջքին թղթի հայտնվելը: 

- "Ռեզինե խորամանկություն"
Այնպիսի դասախոսներ կան, որոնց մոտ բացակայում է ուրիշի աշխատանքի նկատմամբ հարգանքը: Նկատելով ծածկաթղթերի մի կույտ, որը գրվել է մեծ ջանքով անքուն գիշերը, նրանք վերցնում են քո աշխատանքի պտուղը, չարաբար առաջարկելով քեզ գալ վերահանձնման: Այսպիսի բարբարոսի հետ ժամադրությունից առաջ խորհուրդ է տրվում անել հետևյալը: Սովորական ռեզինը մի ծայրով կպցվում է ծածկաթղթին, իսկ մյուսով կպցվում է քորոցով ձեռքի ներքին մասին: Այսպիսով, վտանգի ժամանակ բավական է բացել մատները և ծածկաթուղթը կկորչի: 

- "Ոտքերը ֆորմուլաների մեջ"
Սեփական մարմինը թանաքով ներկելու միջոցը նկարագրվում է “Երալաշում” և հասանելի է, դժբախտաբար միայն աղջիկներին: Ֆորմուլաները, տարեթվերը, բնակչության թվաքանակը, արտադրվող ապրանքի ծավալը կարելի է գրել ոտքերին, ինչից հետո, բարձրացնելով շրջազգեստը, արտագրել պետք եկած տեղեկատվությունը: 

- "Բջջային ծածկաթուղթ"
Ձայնագրեք ամեն անհրաժեշտը դիկտոֆոնի վրա և լսեք ականջակալներով կամ արեք ամենը sms հաղորդագրությունների տեսքով:

- “Կոկորդիլոս” կամ “Ռումբ”
Դասախոսությունները գրանցվում են թղթի տարբեր թերթերին, այնուհետև դրվում որոշակի կարգով: Քննության ժամանակ այդ գրառումները ձեր հագուստի տակ են: Ստանալով տոմսը և հարմար պահի սպասելով, հաշվում եք ձեր “կոկորդիլոսում” անհրաժեշտ համարը և դնում տրված մաքուր թղթի վերևում: Դուք արդեն պատրաստ եք պատասխանելու:

- “Հարմոն”
Թղթի նեղ թերթը ծալում եք հարմոնի տեսքով, նախապես գրելով նրա վրա թեմաները մանր (կամ շատ մանր) ձեռագրով: Հարմոնը կպցվում է ռեզինի միջոցով արմունկից քիչ վերև: Հագուստը պետք է բավականին ազատ լինի: Քննության ժամանակ ձգում եք հարմոնը և ուշադիր արտագրում:

- “Սկոտչ”
Առաջին միջոց. Ստուգողական աշխատանքից առաջ գրի ամեն անհրաժեշտը թղթի վրա: Այնուհետև կպցրու սկոտչը այնպես որ կպչան մասը դրսից լինի: Ստուգողական աշխատանքի սկզբից 5 րոպե առաջ ընկերաբար մոտեցիր և խբիր ընկերոջ մեջքին, որը նստած է քո առջև (միայն թե մեջքը չջարդես, քանզի այն դեռ քեզ պետք կգա): 

- “Չուպա չուպս”
Ծածկաթղթերի պատրաստման ուլտրաժամանակակից տեխնոլոգիաները այսպիսին են: Գնիր խանութում մեծ չուպա-չուպս: (Դժբախտաբար ուտել այն չես կարող, քանզի օգտագործելուց հետո այն կարող է ունենալ ոչ ուտելու տեսք): Նրա գլուխը քսիր սոսինձով և փաթաթիր ֆորմուլաներով թղթի կտորներով: Այնուհետև զգուշորեն կպցրու սկոտչը: Դասի ժամանակ այն կարելի է պարբերաբար հանել և արտագրել, իսկ վտանգավոր պահերին մտցնել բերանը:

Անհերքելի առավելություն այստեղ ունեն աղջիկները` ֆանտազիան ներկայացնելու բազմաթիվ միջոցներ: Ծածկաթղթերը թաքցվում են մանժետների ետևում, զուգագուլպայի ռեզինի ետևում, վերջապես ժամացույցի փոկի ետևում (վերջինը հուսալի չէ):

Ուսանողուհիներից մեկը կիսվել է իր հնարամտությամբ` անհրաժեշտ է միայն կարճ ոչ նեղ կիսաշրջազգեստ և կիսավարտիկի ռեզին երեսուն սանտիմետր երկարությամբ: Ռեզինի մի ծայրին կպցվում են ծածկաթղթերը, իսկ մյուս ծայրը կարվում է կիսաշրջազգեստի գոտուց ներսի կողմից: Ամբողջ այդ “պոչը” թողնվում է ազդրի առջևից (կիսաշրջազգեստի տակից) և որոշ ժամանակ կախված է մնում, չերևալով կիսաշրջազգեստի տակից: Պետք եկած ժամանակ ծածկաթղթերը զգուշորեն ձգվում են, ուշադիր զննվում և վտանգի դեպքում ձեռքը բաց է թողնում ծածկաթուղթը, իսկ ռեզինը ակնթարթորեն կորչում կիսաշրջազգեստի տակ: ԵՎ ոչ մի հանցանշան:
Այսպիսի հնարավորություններից զրկված պատանիները չեն հուսահատվում: Բացի հասանելի միջոցներից օգտագործվում է նաև տեխնիկա, էլեկտրոնային գրքեր, աուդիո ձայնարկիչ ընթերցված տոմսերով և անգամ ռադիոկապ (հիշեք “Շուրիկի արկածները” և տոնական մեխակը հիվանդ ականջով ուսանողի մոտ): Բայց գերադասությունը միևնույն է տրվում է գրված թերթիկներին` ծածկաթղթերին և “ռումբերին”: Պետք է տարբերել այս երկու հասկացությունները: “Ռումբը” այն չէ, ինչ գտնվում է ռազմական ինքնաթիռում: “Ռումբը” ծածկաթուղթ է, բազմապատկած հանդգնությամբ: “Ռումբի” սկզբունքը հասարակ է, ինչպես ամեն հանճարեղը` քննությունից առաջ առանձին թղթերի վրա գրվում են ամեն հարցի մանրամասն պատասխանները: Հետո այդ ամբողջ կույտը պետք է բաժանվի հագուստի էլեմենտներով այնպես, որ ուսանողը հանգիստ գտնի պետք եկած ամեն թուղթը: Քննության ժամանակ անհրաժեշտ “ռումբը” հանվում է և դրվում սեղանին, ինչպես հենց նոր գրված պատասխան: Ամենակարևորը ճիշտ պահը որոշելն է: Թե չէ կվերցնես “ռումբը”, ինչպես կովբոյը ատրճանակները, վայրկյանի ընթացքում, երբ դասախոսը թարթեց, և նրա հոգում կասկած կհարուցես սեփական ուղեղում: Իսկապես, տեսնում էր ուսանողի մոտ մաքուր թերթ, թարթեց և ահա…այն արդեն գրված է լավ ձեռագրով, ամեն վանդակում և թերթը կրկնակի է: Հետո կտանջվի, հիշելով, թե որքան վաղ են սկսվել ժամանակից նման կորուստները…

Վերջերս միայն հասկանալի դարձավ թե ինչու են “ռումբերը” “ռումբ” կոչվում: Դա պատահեց, երբ այդ ամբողջ “ռազմակոմպլեկտը” ընկավ անցնող դասախոսի ոտքերի տակ: Ինչպես նա պայթեց զայրույթից:

Եթե սրանից հետո քո մոտ դեռ կա արտագրելու ցանկություն, ուրեմն գործերդ իսկապես վատ են: Բայց մի հուսահատվիր: Կա ուրիշ միջոց, բայց պակաս օրիգինալ, դա խելքի գալն է (քանի ուշ չէ), այդ ժամանակ քեզ մոտ հաստատ ամեն ինչ լավ կլինի:
Միայն մի բան է անհասկանալի` ինչու այդքան ժամանակ և ուժ կորցնել գլուխգործոցների վրա, քան պարզապես կարդալ դասագիրքը: Երևի արվեստի նկատմամբ սիրուց:

Բայց, այնուամենայնիվ, լավագույն ծածկաթուղթը սեփական ուղեղն է: