Ինչպես գիտեք մի քանի օր առաջ արդեն դուրս եկավ Թումոյի մասին առաջին երգի տեսահոլովակը, որը նաև շատ մեծ պրեմիերա էր:Թումոբլոգը հարցազրույց է վերցրել Անի և Քրիստի Մարգարյաններից:Հիմա կներկայացնեմ այդ հարցազրույցը…
-Ինչպե՞ս որոշեցիք երգ գրել Թումոյի մասին.
Անի
-Թումոյի մասին երգ գրելու միտք վաղուց կար, դրա համար որոշեցի գրել երաժշտություն, որը կլիներ հիթային և տպավորիչ:
Քրիստի
-Երբ արդեն երաժշտությունը ստեղծվեց, որոշեցի բառերը ինքս գրեմ ու բնականաբար դրանք պիտի լինեին Թումոյական, այսինքն բնորոշ մեզ, Թումոյի կյանքին և մեր ունեցած նպատակներին:
-Իսկ ինչ-որ երաժշտական կրթություն ունե՞ք.
Անի
-Ես երգում եմ 3 տարեկանից:Ավարտել եմ Տիգրան Չուխաջյանի անվան Երաժշտական դպրոցը, որից հետո 3տարի սովորել և ավարտել եմ Երգի պետական թատրոնին կից ստուդիան:
Քրիստի
-Ես նույնպես մանկուց երգում եմ, ունեմ երաժշտական կրթություն:Անիի հետ միաժամանակ ավարտել եմ Տ. Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցը:
-Շատերի մոտ հարց է առաջացել, թե ինչու՞ է երգը արտասահմանյան ոճի.
Անի
-Ես ստեղծագործելուց ինձ չեմ սահմանափակում ու ստեղծում եմ իմ ոճով երաժշտություն, այսինքն այն ինչ ինքս եմ զգում:
Քրիստի
-Դե ինչ խոսքը վերաբերվում է բառերին, նախ երաժշտությունն էր թելադրում գրել ոչ միայն հայերեն, այլ նաև օգտագործել միջազգային բառեր, որոնք նորույթ են ու 21-րդ դարում շատերին են հասանելի:
-Ինչքա՞ ն ժամանակ ծախսվեց այդ ամենը իրագործելու համար.
Անի
-Սկզբում երգի մեղեդին համաձայնեցվեց բառերի հետ ու երգն ամբողջությամբ ստեղծվեց մոտ մեկ շաբաթում:
Քրիստի
-Իսկ ձայնագրության համար շնորհակալ ենք Գալուստ Ստեփանյանին, ով նախաձեռնեց ձայնագրությունը, իսկ պրոֆեսսիոնալ մարդկանց շնորհիվ այն տևեց ընդամենը մի քանի ժամ:
-Ինչպես գիտեմ դուք մի երգ էլ ունեք արդեն, կպատմեք դրա մասին.
Քրիստի
-Խոսքը երևի «Թումոյի առավոտ» երգի մասին է… Երգի բառերի հեղինակը նույնպես ես եմ, իսկ երգում հիմնականում Թումոյի խառը և պոզիտիվ առօրյան է:
Անի
-Այս երգի մեղեդին ստեղծելուց նույնպես սահմանափակումներ չեմ դրել իմ առաջ, փորձել եմ ստեղծել թարմ Թումոյական «կայֆ» տրամադրություն:
-Իսկ ապագայի համար ի՞նչ պլաններ ունեք.
Քրիստի
-Դե մենք ամեն դեպքում շարունակելու ենք ստեղծագործել, այսինքն այն ինչ մեզ դուր է գալիս:Իսկ Թումոյի հետ կապված փակագծերը չենք բացի:
Անի
No comment)))
-Շատերը հավանություն են տալիս երգերին ու ձեր աշխատանքին, շատերն ընդհակառակը քննադատում են:Ի՞նչ կարծիք ունեք.
Քրիստի
-Միշտ էլ քննադատությունը նորմալ է:Ամեն գործ էլ կարող է արժանանալ և հավանության և քննադատության:Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանցից ովքեր գնահատեցին այս աշխատանքը ու մեր կողքին են թեկուզ առանց ճանաչելու մեզ, իսկ եթե քննադատում են, ուրեմն ուշադրություն են դարձնում, որն էլ ավելի լավ է, քան անտարբերությունը:
Անի
-Անգամ համաշխարհային մեծ մարդիկ շատ անգամներ չեն գնահատվում ու արժանանում են մարդկանց քննադատություններին, ինչպես ասում են ճաշակին ընկեր չկա:Այնպես որ չեմ վհատվում նմանատիպ բաներից, որոնք ավելի շատ PR են ապահովում…իսկ ովքեր գնահատում են ինձ, սիրում եմ բոլորին շատ…
-Մի քիչ էլ դուք կիսվեք մեզ հետ. Սիրու՞մ եք Թումոն և ինչը՞ կփոխեիք Թումոյում.
Քրիստի
-Սիրու~~մ եմ ու շատ, ուղղակի չես կարող չսիրել մի բան, որը քո առօրյան է դառնում, անկախ քեզնից սկսում ես միայն այդ ուղղությամբ մտածել:Թե ինչ նորություն ունես, էլ ինչով կարող ես creative դարձնես սովորական առօրյան ու անգամ սեփական մտածելակերպը:
Անի
-Սիրում եմ իմ Թումոն:Շատ հարազատ վայր է ինձ համար, ուղղակի հենց այնտեղի տրամադրությունն է, որը ստիպում է ստեղծագործել և ավելի ստեղծարար լինել… Թումոյում ոչինչ չէի փոխի, սիրում եմ այնպիսին ինչպիսին, որ կա…
Ի՞նչ կավելացնեիք վերջում ձեր կողմից.
Քրիստի
-Ուղղակի կավելացնեմ շնորհակալությունս այն մարդկանց, ովքեր նախաձեռնեցին այս ամենը ու իրագործեցին:Շնորհակալ եմ այն coach-երից, ովքեր մեր կողքին են եղել թե տեսահոլովակի թե ձայնագրության ժամանակ:Ու ոչ միայն coach-երից այլ նաև նրանցից, ովքեր Թումոյից են և մեզ աջակցեցին ու մեր կողքին են, անուններ չեմ նշում, բայց ձեզ շատ սիրում եմ…
Անի
Շնորհակալ եմ բոլոր coach- երից և Թումոյի մեծ թիմին, որ մեր կողքին եղան, նաև նրանց ովքեր մասնակցություն են ունեցել տեսահոլովակի նկարահանումներին…Հատուկ շնորհակալություն Գալուստ Ստեփանյանին: Վերջինս կազմակերպեց այս ամենը:Նաև Արա Ասլանյանին, ով նկարահանեց իմ առաջին տեսահոլովակը: