Ներկայումս բոլորս օգտվում ենք ֆոտոներից .
Նկարները մեզ պետք են տարբեր նպատակներով ,բայց անկախ նպատակից մենք բոլորս ցանկանում ենք < լավ դուրս գալ > նկարներում .
Մենք կփորձենք մի քանի խորհուրդ տալ լավ նկարներ ստեղծելու և ունենալու համար .
Լավ նկար ունենալու համար մենք առանձնացնում ենք 3 փուլ
1 փուլ
Նկարահանվելուց առաջ ձեզ կարգի բերեք ` ընտրեք լավ հագուստ,աղջիկները շպարվեն(մի քիչ ավելի բաց քան սովորաբար,բայց ոչ շատ բաց քանի որ վուլգար տեսք է տալիս աղջկան ).
- Շպարի մեջ մի օգտագործեք մանուշակագույն գույնը .Նկարի գույնային երանգում դրանք այդքան էլ լավ չեն երևում
- Ճիշտ ընտրեք աքսեսուարները (նույնիսկ աքսեսուարների ձևը կարող է ձեր դեմքին հմայք հաղորդել)
2 փուլ
Լավ ընտրված դիրքը կարող է ուղղակի հրաշքներ գործել.
- Մի նայեք ուղիղ օբյեկտին.Ուղիղ նայելով լավ են <դուրս գալիս > միայն դերասաններն ու մոդելները,որոնք տիրապետում են դրան .
- Եթե ցանկանում եք,որպեսզի աչքերը մեծ երևան նայեք վերև
- Մի կանգնեք ուղիղ,կանգնեք թեքությամբ մի քիչ
- Գլուխը մի փոքր թեքությամբ պահեք - դա հմայք է հաղորդում
Իսկ հիմա ամենամեծ գաղտնիքը `
Երբ նկարողը սկսում է հաշվել
1 հաշվին նայեք ոտքերին
2 հաշվին նայեք օբյեկտին
3 հաշվին ժպտացեք
Ցանկացած մարդ տարբեր դիրքերից տարբեր է երևում .
Մենք տեսնում ենք մոդելների նկարներ և մտածում ենք որ նրանք անթերի են.
Իրականում հնարավոր է որ այլ դիրքերով այդքան էլ հաջող դուրս չգան.Դուք նույնպես ունեք ձեր դիրքը - գտեք ձեր դիրքը .
3 փուլ
Դուք նկատել եք որ դուք <լավ եք դուրս գալիս > այն նկարներում որտեղ բնական եք .
Կարիք չկա կրկնօրինակել մոդելների դիրքերը ,դեմքի արտահայտությունները և սանրվածքները - գուցե դա ձերը չէ .
Կարևորը վստահ եղեք ձեր գեղեցկության վրա - մի ժպտացեք անբնական ,շուրթերին անբնական տեսք մի հաղորդեք .
Եղեք ուղղակի բնական և վստահ .
Հետևեք այս հասարակ խորհուրդներին և ձեզ մոտ կստացվեն ավելի լավ նկարներ .